Արցախից դուրս գալուց հետո տեղի փոքրիկների երազանքներն ու նպատակները փոխվել են։ Եթե աշխարհի բոլոր երեխաներն Ամանորի նախաշեմին երազում են նոր խաղալիքների ու հագուստի մասին, արցախցի փոքրիկները երազում են վերադառնալ հայրենիք՝ Արցախ։
Չնայած մի շարք բարեգործական ծրագրերի շրջանակներում բազմաթիվ կամավորներ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի Ամանորի նախաշեմին երեխաներին տոն պարգևեն, միևնույնն է, նրանց սիրտն ու միտքը դեռ Արցախում է, ու ոչ մի ուրիշ նվերի մասին չեն կարողանում մտածել, քանի չունեն ամենամեծ նվերը՝ հայրենիքը։
Armenia Today-ը խոսել է ամանորյա միջոցառումներին հրավիրված Արցախից բռնի տեղահանված փոքրիկների հետ ու փորձել իմանալ նրանց ամանորյա երազանքերի ու ցանկությունների մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։