Найти в Дзене
Հայաստանն այսօր

Թուրքիայի խորհրդարանում քրդերեն խոսելու համար պատգամավորի վրա արձանագրություն է կազմվել

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Կանաչ ձախ» կուսակցության (Yeşil Sol Parti) Ուրֆայի պատգամավոր Օմեր Օջալանի նկատմամբ արձանագրություն է կազմվել՝ խորհրդարանում քրդերեն խոսելու համար, հայտնել է Ermenihaber-ը:

Մասնավորապես Օմերը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանների և իր փաստաբանի հետ հանդիպել չկարողանալու հարցերի վերաբերյալ։

Նա 13 րոպե տևած մամուլի ասուլիսում խոսել էր միայն քրդերեն, ինչն արգելված է Թուրքիայի խորհրդարանում։ Այնտեղ պետք է խոսել միայն թուրքերեն։ Օմերը հարցազրույցից հետո նշել էր․ «Այդ ելույթում ստիպված էի քրդերեն խոսել»։

Նշենք, որ  Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսկացության» (ՔԱԿ/ՔԲԿ-PKK) հիմնադիր և նախկին ղեկավար Աբդուլլահ Օջալանը ձերբակալվել է Քենիայում թուրքական հատուկ ծառայությունների և իսրայելական հատուկ ծառայության «Մոսադ»-ի համատեղ գործողության արդյունքում։

Այնուհետև Օջալանը դատապարտվել է ցմահ ազատազրկման Մարմարա ծովի Իմրալը կղզում գտնվող բանտում։ Նա մեղադրվում է ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու մեջ։