Բաքվի «ոչ կոռեկտ» մեկնաբանություններից հետո Ադրբեջանի դեսպանը հանդիպել է ՌԴ ԱԳՆ փոխնախարարը հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի և Փոլադ Բյուլբյուլօղլուի հանդիպման ժամանակ ռուսական կողմը վերահաստատել է «Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաշրջափակման, դրա երկայնքով երկու ուղղություններով տրանսպորտային կապերի վերականգնման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսաապահովման համար պայմանների ստեղծումը»։
Ռուդենկոն ասել է, որ ռուսական կողմը պատրաստ է Մոսկվայում կազմակերպել արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման ուղիները՝ ներառյալ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը, որին կհաջորդի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների գագաթնաժողովը Մոսկվայում խաղաղության պայմանագրի ստորագրման համար։
Հուլիսի 16-ին Բաքուն տարակուսանք և հիասթափություն էր հայտնել ՌԴ ԱԳՆ-ի՝ ԼՂ-ի վերաբերյալ հայտարարության առնչությամբ