Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ռուսական ռազմակայանի ավիացիան Հայաստանի լեռներում ոչնչացրել է պայմանական հակառակորդին

Հայաստանում ռուսական ռազմակայանի բանակային ավիացիայի օդաչուներն Ալագյազ բարձրլեռնային զորավարժարանում ավիացիոն հարված են հասցրել պայմանական հակառակորդի օբյեկտներին: Այդ մասին ապրիլի 5-ին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Վերահսկիչ ստուգման շրջանակներում ուղղաթիռների անձնակազմերը լեռնային տեղանքում «հակառակորդի» ուժերը ոչնչացնելու խնդիր են ստացել։  Ռուսական ռազմակայանի անձնակազմերը խոցել են պայմանական հակառակորդի հրետանային մարտկոցը, զրահատանկային շարասյունը և հատուկ տեխնիկայի շարասյունը նմանակող թիրախները:

Ուսումնամարտական թռիչքներն իրականացվել են ցերեկային և գիշերային ժամերին՝ գիշերային տեսանելիության սարքերի կիրառմամբ: Կես առաջադրանքները կատարվել են տարբեր անձնակազմերում՝ անձնակազմի ներդաշնակությունը մարզելու նպատակով։

Ստուգողական ստուգման պարապմունքներին մասնակցել են ավելի քան 130 զինծառայողներ, գործի է դրվել շուրջ 20 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բանակային ավիացիայի Ми-8МТВ-5 և Ка-52 ուղղաթիռներ, տեղեկացրել են ռազմական գերատեսչությունում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում