Найти тему
Հայաստանն այսօր

Քիմ Քարդաշյանը թողարկել է 4 միլիարդ դոլար արժողությամբ SKIMS ապրանքանիշի տղամարդկանց նոր հավաքածուն

Ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը թողարկել է 4 միլիարդ դոլար արժողությամբ SKIMS ապրանքանիշի տղամարդկանց նոր հավաքածուն, որը գովազդում են սպորտային աստղեր Նեյմարը, Նիկ Բոսան և Շայ Գիլջեսը, հայտնում է «DailyMail»-ը:

Պարբերականը հաղորդում է, որ վաճառքը պաշտոնապես կմեկնարկի հոկտեմբերի 26-ին:

«Տղամարդկանց հագուստի տեսականու ընդլայնումը բրենդի համար կարևոր իրադարձություն է և վկայում է SKIMS-ի՝ բոլորի համար լուծումներ տրամադրելու պարտավորության մասին»,- մամուլի հաղորդագրության մեջ ասել է Քիմը:

Հայազգի աստղի խոսքով՝ նման մոդելների ներգրավվածությունը մեկնարկային արշավին վկայում  է այն մասին, որ SKIMS-ը դարձել բրենդ և կարող է հարմարավետություն ապահովել  ոչ միայն կանանց, այլ բոլորի համար: