Найти в Дзене
Հայաստանն այսօր

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը հայտարարել

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի սահմաններ դիտորդներ ուղարկելու Իրանի պատրաստակամության մասին, հայտնում են իրանական լրատվամիջոցները։

«Որևէ երկրի ռազմական և պաշտպանական ներուժի ավելացումը չպետք է լինի հարձակողական նպատակներով»,- նշել է նա և ընդգծել Երևանի և Բաքվի միջև լարվածությունը վերացնելու անհրաժեշտությունը։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով՝ վերջին տվյալներով՝ կա 200 զոհ (10 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 5 երեխա) և 400 վիրավոր (40 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 13 երեխա)։ Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստան է տեղափոխվել 100 625, հաշվառվել է 95 %-ը։

Սեպտեմբերի 25-ին Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Ստեփանակերտի հարակից տարածքում գտնվող բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում սեփական մեքենանաներով Արցախից հեռացող քաղաքացիներին, պայթյուն է տեղի ունեցել։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ի տվյալներով, փրկարարները աղետի տարածքից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: