Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում հայերեն և ֆրանսերեն ներկայացրել է Հովհաննես Շիրազի «Էքսպրոմտ»-ը։
«Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին Անվտանգության խորհրդի նիստում հայտնել էր, որ հանրապետության տարածքում ներկայումս գտնվում է շուրջ 250 ադրբեջանցի զինվորական: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հանձնարարել է խորհրդակցություններ սկսել ՀԱՊԿ-ի շրջանակներում Սյունիքի մարզի Սև լիճ շրջանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Հայաստանում Ֆրանսիայի դեսպան #Հովհաննես Շիրազի «Էքսպրոմտ»