Найти тему
Հայաստանն այսօր

Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին

Սերբիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Ռուսաստանը ներկայացնող հայազգի ըմբիշ Հրայր Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկ Ֆարայիմ Մուստաֆաևին, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

67 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննիսյանը Մուստաֆաևին հաղթել է 5։3 հաշվով, և պայքարը կշարունակի առաջնության 1/8 եզրափակիչ փուլում։

Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Տեր-Մաթևոսյանը (82 կգ) նույնպես հաղթել է՝ 9։0 հաշվով առավելության հասնելով Էստոնիան ներկայացնող Ուկու Էկսելի նկատմամբ։ 

Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է հուլիսի 1-ին և կավարտվի հուլիսի 7-ին։ Այն անցկացվում է Նովի Սադ քաղաքում։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում