Найти тему
Հայաստանն այսօր

Ըմբշամարտի պատանեկան ԱԱ. Արթուր Բրոյանը՝ արծաթե, Յուրիկ Մխիթարյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացվող ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում հայ ըմբիշները նվաճել են Արծաթե և բրոնզե մեդլաներ, հայտնում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան։

Ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Արթուր Բրոյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Յուրիկ Մխիթարյանը բրոնզե մեդալի համար պայքարում 9:0 հաշվով հաղթել է վրացի ըմբիշին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ ըմբիշներ Յուրիկ Մխիթարյանն ու Արթուր Բրոյանը հաղթել են մրցակիցներին և դուրս եկել ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության կիսաեզրափակիչ։