Չիլիի ֆուտբոլի առաջնության խաղում զավեշտալի դրվագ է տեղի ունեցել։ Այս մասին գրում է championat.com-ը։
Խաղի առաջին րոպեներին խաղադաշտ է դուրս եկել մի շուն, որն սկսել է վազել գնդակի հետևից: Հասնելով գնդակին՝ շունն սկսել է խաղալ և կրծել գնդակը՝ չտալով այն ֆուտբոլիստներին։
Խաղացողներից մեկը որոշել է կենդանուն խաղադաշտից դուրս բերել, սակայն նույնիսկ այդ պահին շունը շարունակել է ամուր պահել գնդակը: Տեսանյութը սոցցանցերում առաջացրել է տասնյակ հազարավոր օգտատերերի հուզմունքը։
Տեսանյութը՝ այստեղ։