Ադրբեջանը նախաձեռնել է այսպես ասած «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը, ասել է Ալիևը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստում։
«Մենք նաև նախաձեռնում ենք Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, որը կկապի երկրի հիմնական մասը իր ինքնավար Նախիջևանի Հանրապետության հետ, բայց նաև կդառնա միջազգային երկաթուղային երթուղիների մաս»,- ասաց նա։
Նա հավելեց, որ Ադրբեջանում 8 միջազգային օդանավակայան կա, Ֆուզուլիի և Զանգելանի օդանավակայաններից երկուսը կառուցվել են վերջին երկու տարվա ընթացքում, վերջին 9 օդանավակայանը կառուցվում է Լաչինում, հավելել է Ալիևը [օկուպացված Շուշի-խմբ.]։
Ալիևի խոսքով, Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ, ասել է Փաշինյանը։ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ»,- ասաց նա։