Найти тему
Հայաստանն այսօր

Հայկ Պապիկյանն ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Հայկ Պապիկյանը Բուխարեստում ըթնացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակչում է։ Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

Նշվում է, որ Պապիկյանը 3 գոտեմարտերից և ոչ մեկում միավոր չի տվել մրցակիցներին և հաղթանակների գումարային միավորը 24:0 է։

Եզրափակչում Պապիկյանը կմրցի Ադրբեջանը ներկայացնող Մագոմեդ Խանիևի հետ:

Ավելի վաղ մեր ըմբիշներից  Հայկ Խլոյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում