Найти в Дзене
Հայաստանն այսօր

Լիոնել Մեսսին պատմության մեջ երկրորդն է, որը կարիերայի ընթացքում 800 գոլ է խփել

Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում՝ Պանամայի ընտրանու դեմ ընկերական խաղում, խփել է իր կարիերայի ընթացքում 800-րդ գոլը։ Այս ցուցանիշով ֆուտբոլի պատմության մեջ նա դարձավ երկրորդը։ Առաջին տեղում պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն է, տեղեկացնում է Forbes-ը։

Հանդիպումն ավարտվել է Արգենտինայի հավաքականի հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Արգենտինացի ֆուտբոլիստը 99 գոլ է խփել Արգենտինայի հավաքականի կազմում, 672 գոլ՝ իսպանական «Բարսելոնայի» և 29 գոլ ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» (ՊՍԺ) կազմում։

Կրիշտիանու Ռոնալդուն առաջին խաղացողն է, որը հասել է 800 գոլի: Ռեկորդը նրան է պատկանում 2021 թվականի դեկտեմբերի 2-ից։

2022 թվականին Մեսսին գլխավորել է Forbes-ի աշխարհի 50 ամենաբարձր վարձատրվող մարզիկների վարկանշային աղյուսակը՝ 2021 թվականին «Բարսելոնայից» տեղափոխվելով «Պարի Սեն Ժերմեն»:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում