Найти в Дзене
Հայաստանն այսօր

Մբապեն՝ իր ապագայի մասին

«ՊՍԺ»-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ակումբի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո պատասխանել է իր ապագայի մասին հարցին: Այս մասին գրում է championat.com-ը:

«Մտածում եմ իմ ապագայի մասին, բայց ես հանգիստ եմ: Ինձ համար կարևորն այս մրցաշրջանում հաղթելն է։ Իսկ հետո՝ կտեսնենք»,-ասել է Մբապեն:

Հիշեցնենք, որ երկու խաղում «ՊՍԺ»-ն, ընդհանուր առմամբ, 0:3 հաշվով պարտվել էր «Բավարիային»:

Մբապեն «ՊՍԺ»-ում հանդես է գալիս 2018 թվականից, որտեղ տեղափոխվել է «Մոնակոյից»: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 մլն եվրո:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում