Найти в Дзене
Հայաստանն այսօր

Սա է մեր ոգին․ «Լեչեի» դեմ խաղում Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 25-րդ տուրի խաղում Միլանի «Ինտերը» Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի գոլիգոլի շնորհիվ հաղթել է «Լեչեին», հայտնում է РИА Новости-ն։

Իտալական թիմի հայ կիսապաշտպանը գոլը հեղինակել է 29-րդ րոպեին։ 53-րդ րոպեին հաշիվը կրկնապատկել է Լաուտարո Մարտինեսը։ Միլանում կայացած հանդիպումն ավարտվել է 2։0 հաշվով՝ հօգուտ «Ինտերի»։

«Վայելե՞լ եք հաղթանակը: Սա է մեր ոգին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Մխիթարյանը «Լեչեին» հաղթելուց հետո:

«Ինտերը» 25-րդ տուրից հետո վաստակել է 50 միավոր և Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում