Սերբիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությում 2022 թվականի #Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ #Մալխաս Ամոյանը երկրորդ սփոփիչ գոտեմարտում 5:2 հաշվով հաղթեց շվեդ մրցակցին: Նա շարունակում է պայքարը: Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Նշվում է, որ, հաղթելով մրցակցին, Հայաստանը ներկայացնող ըմբիշ Հրաչյա Պողոսյանը ևս շարժվում է առաջ:
Հիշեցնենք, որ այսօր Սերբիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել 1/8-րդ եզրափակիչ: Նշենք նաև, որ Մալխաս Ամոյանի առաջին մրցակից Լոմաձեն սփոփիչ գոտեմարտից հրաժարվել էր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 11-ին Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկում են Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, ԱԱ և ԵԱ մեդալակիր, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն ու Մ23 ԵԱ ոսկե մեդալակիր և Մ23 ԱԱ մեդալակիր, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը և ԵԱ մեդալակիր և Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 82 կգ քաշային Կարապետ Չալյանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք