Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակիչ գոտեմարտում պարտության մատնելով թուրք ըմբիշ էմրե Բասարին։ Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Կիսաեզրափակչում Ամոյանը 9։0 հաշվով բացարձակ հաղթանակ տարավ շվեդ Պեր Ալբին Օլոֆսոնի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ։ Եվոպայի 2021թ․ առաջնությունում Մալխաս Ամոյանը արծաթե մեդալակիր էր դարձել 72 կգ քաշային կարգում։
Նույն քաշում Ամոյանը 2021-ին նաև աշխարհի չեմպիոն էր դարձել։ Հիշեցնենք, որ այսօր 55 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել Ռուդիկ Մկրտչյանը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք ըմբիշին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
3 апреля 20223 апр 2022
20
~1 мин