Սպորտային մարմնամարզության #Հայաստանի հավաքականի առաջատարը հաղթող է ճանաչվել հենացատկի եզրափակչում՝ վաստակելով 14.983 միավոր։ Հայ մարմնամարզի #Արթուր Դավթյանը կմասնակցի նաև ազատ վարժության և պտտաձողի վարժությունների եզրափակիչներին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Սա Հայաստանի հավաքականի երրորդ մեդալն էր Կահիրեում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի երրորդ փուլային մրցաշարում։ Երեկ Վահագն Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում, իսկ Հարություն Մերդինյանը դարձել էր արծաթե մեդալակիր նժույգթափեր վարժությունում։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Արթուր Դավթյանը՝ Կահիրեի աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր
20 марта 202220 мар 2022
12
~1 мин
1