Պլովդիվում (Բուլղարիա) ընթացող ըմբշամարտի Եվորպայի առաջնությունից Հայաստանի հունահռոմեական հավաքականը Երևան է վերադառնում 3 բրոնզե մեդալով:
Տիգրան Մինասյանը (60կգ) 7:6 հաշվով հաղթել է հունգարացի մրցակցին, Սահակ Հովհաննսիյանը (67կգ) 5։1 հաշվով հաղթել է իտալացի մրցակցին, նույնպես հունգարացի մրցակցին 6։2 հաշվով հաղթել է Շանթ Խաչատրյանը (82կգ)։
Նշենք, որ երեքշաբթի՝ մարտի 9-ին Պլովդիվի (Բուլղարիա) «Kolodruma Plovdiv» արենայում մրցանակների համար պայքարի մեջ են մտել հունահռոմեական կամ դասական ոճի ըմբիշները մինչև 60, 67, 72, 82, 97 կգ քաշային կարգերում: Հարկ է ուշադրություն դարձնել Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Բալկանյան և Սկանդինավյան երկրների մարզիկների վրա, որտեղ հունահռոմեական ըմբշամարտը գնալով ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք