Օգոստոսի 12-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է աղյուսակում և այժմ զբաղեցնում է 88-րդ հորիզոնականը։ Այս մասին հայտնում են Ֆուտբոլի ֆեդերացիայից։ Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Բելգիան։ Նրան հաջորդում են Բրազիլիան, աշխարհի չեմպիոն Ֆրանսիան, Անգլիան և Եվրոպայի չեմպիոն Իտալիան։ 1․ Բելգիա 1822 2․ Բրազիլիա 1798 3․ Ֆրանսիա 1762 4․ Անգլիա 1753 5․ Իտալիա 1745 6․ Արգենտինա 1714 7․ Իսպանիա 1680 8․ Պորտուգալիա 1662 9․ Մեքսիկա 1658 10․ ԱՄՆ 1648 16. Գերմանիա 1613 25․ Ուկրաինա 1523 41․ Ռուսաստան 1462 45․ Ռումինիա 1440 53․ Իսլանդիա 1418 72․ Հյուսիսային Մակեդոնիա 1343 83․ Ուզբեկստան 1284 88. Հայաստան 1274 89․ Բելառուս 1271 91․ Վրաստան 1264 101․ Ղրղզստան 1223 110․ Էստոնիա 1171 116․ Տաջիկստան 1158 124․ Ղազախստան 1144 130․ Թուրքմենստան 1118 134․ Լիտվա 1097 136. Լատվիա 1084 175․ Մոլդովա 954 189. Լիխտենշտեյն 908
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում