Найти тему
Armenia Today

Նախադպրոցական կրթական ծառայությունները կբերվեն լիցենզավորման դաշտ

Հայաստանում նախադպրոցական կրթական ծառայությունների մատուցումը՝ զարգացման կենտրոնները, կդառնան լիցենզավորման ենթակա:

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկմանը հայտարարեց  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նրա ներկայացմամբ՝ նախագիծը նպատակ է հետապնդում կարգավորել նախադպրոցական կրթության ոլորտում վերահսկողության մեխանիզմներ:

«Նախադպրոցական կրթական ծրագրերից բացի, նաև լիցենզավորման դաշտ բերել նախադպրոցական ծառայությունները, որը թույլ կտա լիցենզավորման քաղաքականություն կիրառել նաև, այսպես կոչված, զարգացման կենտրոնների և տարաբնույթ ծառայությունների նկատմամբ»,-նշեց նա։

Օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակումից 6 ամիս հետո:

Ժաննա Անդրեասյանը նաև հավելեց, որ  այն կենտրոնները, որոնք նոր պետք է սկսեն իրենց գործունեությունը, դրանց լիցենզավորման պահանջն օրենքում սահմանված է մինչև 2022 թվականի դեկտեմբերը: Լիցենզիաների վերաձևակերպման դեպքում պետական տուրքի գանձման հարց չի առաջանալու:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Ժաննա Անդրեասյան