Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի շրջանակներում Անգլիան մրցեց Գերմանիայի դեմ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսի մեկնարկում առավելությունը Գերմանիայի կողմն էր: Հետագայում Անգլիան հավասարեցրեց խաղը: Վիճակագրությամբ չնչին առավելություն ուներ Անգլիան: Երկրորդ կեսում հավաքականները հավասարակշռված խաղի էին ցուցադրում` շեշտ դնելով հակագրոհների վրա: Խաղի 75-րդ րոպեին Ռահիմ Սթերլինգը առաջ մղեց Անգլիային` գնդակն ուղարկելով Մյուլլերի պաշտպանած դարպասը: Խաղակեսի վերջնամասում Հարի Քեյնը խփեց նաև Անգլիայի երկրորդ գնդակը:
Անգլիա-Գերմանիա` 2:0:
Քառորդ եզրափակիչում Անգլիան կմրցի Շվեդիա-Ուկրաինա զույգի հաղթողի հետ:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Հայաստանի նորությունները Telegram-ում
#Անգլիա #Եվրո-2020