Найти тему
Հայաստանն այսօր

«Ուզում էի աջակցել իմ ժողովրդին». The Gardian-ի անդրադարձը՝ Խաչանովի ուղերձին

Համաշխարհային ճանաչում ունեցող «The Gardian» պարբերականն անդրադարձել է ռուսաստաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովի ուղերձին՝ կապված Արցախի շրջափակման հետ:

«Խաչանովը ուղերձով է դուրս գալիս Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ փուլ՝ Հայաստանի համար». այսպես է պարբերականը վերնագրել Խաչանովի մասին պատմող հոդվածը:

«Հաղթանակների ժամանակ Խաչանովը տեսախցիկին գրել է «Արցա՛խ, դիմացի՛ր»՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի շրջափակումը: Խաչանովի հայրը՝ Աբգարը, ծնունդով Հայաստանի մայրաքաղաք Երևանից է։ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակչից հետո Խաչանովը հաստատել է իր աջակցությունը, թեև հրաժարվել է մանրամասնել»-գրել է պարբերականը:

«Ես հայկական արմատներ ունեմ: Հորս կողմից, պապիկիս կողմից, նույնիսկ մորս կողմից։ Ես կիսով չափ հայ եմ։ Ես պարզապես ուզում էի ուժ և աջակցություն ցույց տալ իմ ժողովրդին»,-մեջբերելով Խաչանովի խոսքերը՝ նշել է «The Gardian»-ը:

Պարբերականը հոդվածով անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմին, հաջորդած իրադարձություններին, հայկական կողմի կորուստներին:

«Արդեն ավելի քան 40 օր է, ինչ ադրբեջանցի ցուցարարները փակում են ճանապարհը՝ դադարեցնելով ապրանքների, պարենի և դեղորայքի տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ։ Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ ցուցարարներն ուղարկվել են Ադրբեջանի կառավարության կողմից։ Ադրբեջանը վիճարկում է շրջափակման առկայությունը»-նշում է պարբերականը:

Հոդվածում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի թենիսի ֆեդերացիայի նամակին, որն ուղղված է Թենիսի միջազգային ֆեդերացիային: Հիշեցնում են, Արդրբեջանը նամակն ուղղել է Խաչանովի դեմ, որն Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ փուլ դուրս գալուց հետո հանդես է եկել ի պաշտպանություն Արցախի:

Այնուհետ նշել են, որ Խաչանովն իր հաղորդագրություններից որևէ մեկում չի հիշատակել Ադրբեջանին և ասել է, որ Թենիսի միջազգային ֆեդերացիայից կամ որևէ մեկից բողոք չի ստացել։

Հիշեցնենք, որ ամերիկացի ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին հաղթելուց հետո Խաչանովը գրել էր «Artsakh, stay strong» («Արցա՛խ, դիմացի՛ր»):

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:

Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:

Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:

Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված  միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում