Найти тему
Armenia Today

Քեթրին Զետա-Ջոնսը սեր է խոստովանել Մեսսիին

Հայտնի դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսը սեր է խոստովանել Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին: 53-ամյա կինն ընդգծել է, որ իր ամուսինը՝ 78-ամյա դերասան Մայքլ Դուգլասը, դեմ չէ կնոջ՝ ֆուտբոլիստի հանդեպ ունեցած սիրուն: Այս մաիսն հայտնում է championat.com-ը:

«Ես երկրպագում եմ ՊՍԺ-ին, սիրում եմ ֆրանսերեն և խոսում եմ այդ լեզվով: Իմ սիրտը պատկանում է ձեզ՝ ֆրանսիացիներ: Բայց դուք պետք է հասկանաք ինձ. անգամ ամուսինս ուշադրություն չի դարձնում իմ տանը փակված Մեսսիի պաստառներին։ Սուպեր»,-գրել է Զետա-Ջոնսը սոցցանցերում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Արգենտինայի ընտրանին աշխարհի առաջնության եզրափակչում հաղթել էր Ֆրանսիային՝ նվաճելով չեմպիոնական գավաթը։ Արգենտինայի հավաքականի համար աշխարհի առաջնությունում այս հաղթանակը երրորդն էր պատմության մեջ։ Մինչ այդ արգենտինացիները գավաթը բարձրացրել էին իրենց գլխավերևում 1978 և 1986 թվականներին։ Մունդիալ-2022-ում Մեսսին դուբլի հեղինակ դարձավ և իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ դառնալով հանդիպման և ամբողջ մրցաշարի լավագույն խաղացողը։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում