Найти тему
Armenia Today

Էրիկ Իսրայելյանը երիտասարդների աշխարհի առաջնության եզրափակչում է

Իսպանիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա եզրափակիչի մասնակից: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Նշվում է, որ 60 կգ Էրիկ Իսրայելյանը շարունակում է հաթանակների շարքը` այս անգամ պարտության մատնելով բռնցքամարտում մեծ հեղինակություն վայելող անգլիական դպրոցի ներկայացուցչին:

Անգլիացի Նելսոն Բիռչառի հետ մնամարտում Էրիկն ունեցել է մեծ առավելություն: Նա նույնիսկ նոկդաունի է ենթարկել անգլիացուն: Արդյունքում՝ բոլոր մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհել են հայ մարզիկին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում