Найти в Дзене
Armenia Today

Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Տալինում կայացած հուշամրցաշարում

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայացել  է Կրիստիան Պալուսալուի անվան հուշամրցաշար, որին մասնակցել է նաև Հայաստանի հունահռոմեական ոճի 4 երիտասարդ ըմբիշ: Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

«Ոսկե մեդալներ են նվաճել 55 կգ քաշային Արայիկ Թոփալյանը, 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը: Փոխչեմպիոններ են դարձել 77 կգ Լևոն Խաչատրյանը և 82 կգ քաշային Սամվել Խաչատրյանը»,-նշվում է հաղորդագրության մեջ

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում