Найти тему
Armenia Today

Վազգեն Թևանյանը աշխարհի Մ23 տարեկանների առաջնության կիսաեզրափակչում է

Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը: Պայքարի մեջ են մտել ազատոճայինները։

Ինչպես
հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, 65 կգ քաշային կարգում հանդես եկող Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակչում 4։3 հաշվով հաղթել է Ճապոնիայի ներկայացուցիչ Ամրակու Ռիոմային և դուրս եկել կիսաեզրափակիչ։

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցում է հետևյալ կազմով․ 57 կգ Մանվել Խնձրցյան, 61 կգ Արսեն Հարությունյան, 65 կգ Վազգեն Թևանյան, 70 կգ Արման Անդրեասյան, 74 կգ Հրայր Ալիխանյան, 79 կգ Արման Ավագյան, 86 կգ Կնյազ Իբոյան, 92 կգ Սերգեյ Սարգսյան և 97 կգ Հովհաննես Մաղաքյան։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում