https://master2018.blogspot.com/
https://master2018.blogspot.com/
Քոչարյանի համար սահմանված 2 մլրդ դրամը պետք է հայրենակիցների միահամուռ ուժերով հավաքենք
https://master2018.blogspot.com/
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը և գրավի դիմաց ազատ արձակելը կարելի է ասել կես, կամ մեկ քայլ մասնակի առաջընթաց է, իհարկե գումարի չափն անհասկանալի է` ընդհանրապես ինչո՞ւ կիրառել գրավ: Այս մասին այսօր`հունիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արաբկիր վարչական շրջանի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը` խոսելով Ռոբերտ Քոչարյանին 2 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու՝ Վերաքննիչ դատարանի որոշման մասին:
«Համենայնդեպս հիմա ունենք այն, ինչ ունենք, շնորհակալություն եմ հայտնում նաև դատավորին իր կայացրած որոշման համար. վստահ եմ, որ հնարավոր է ճնշումներ եղած լինեն, որ նա այդ որոշումը չկայացներ»,- ասել է նա:
Ըստ նրա` սահմանված գրավը չափն անհասկանալի է, այդ գրավը չպետք է վճարեն Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները, այլ հայրենակիցների միահամուռ ուժերով պետք է դա արվի.
https://master2018.blogspot.com/
«Ուզում եմ դիմել բոլոր այն գործարարներին, հնարավորություններ ունեցող անձանց, սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին, որպեսզի մեր հաղթանակած երկրորդ նախագահին, ժամանակին մեր տնտեսության աճի ցուցանիշն այդքան բարձրացրած, երկիրը կայուն հիմքերի վրա դրած մարդու համար ընտանիքը որևիցե մասնակցություն չունենա գրավի հավաքման գործում:
Դա պետք է անենք մենք, դա պետք է անի ազգը, քանի որ նա իր անցած ճանապարհով, մեր ճակատը բարձր պահելու համար ցեղասպանված, դարեր շարունակ պետականությունը կորցրած ժողովրդին առաջնորդեց ու հաղթեց:
Հարցին, թե արդյոք կա հավանականություն, որ Ռոբերտ Քոչարյանին էլի կկալանավորեն, վերջինս պատասխանեց.
«Եթե փորձեն շարունակել այս ամեն ինչը, կարծում եմ, որ կլինեն անկանխատեսելի գործողություններ: Այն կործանումն ու աղետը, որը սկսվել է մեր պետության, մեր Արցախի գլխին, դա անկասելի է, առաջնահերթ պետք է լինի վարչապետի փոփոխությունը և պետք է այնպես անել, որ վարչապետի ընտրության հարցում լինել արհեստավարժ, գիտնական, հայրենասեր, իր գործին նվիրյալ մարդ, ով կհասկանա, թե այս վիճակից ինչպես կարելի է դուրս հանել երկիրը: Իսկ եթե փորձեն շարունակել այս հետապնդումները նախագահի հետ կապված, ապա կարծում եմ, որ դա ինչ-որ լավ բանի չի հանգեցնի»,- ասել է Հովհաննես Շահինյանը: