«Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է չմասնակցել «Բոլոնյա»-ի դեմ խաղին: Այս մասին տեղեկացնում է Sky Sport Italia-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինցիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մտադիր է հանգստի հնարավորություն տալ պորտուգալացուն, որպեսզի վերջինս կազմ ու պատրաստ լինի Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ պատասխան խաղին:
Հիշեցնենք, որ «Բոլոնյա» - «Յուվենթուս» հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին:
https://sportal.am/am/football-italy/31928.html