Չեռնոգորիայի մայրաքաղաք Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականը վեց մեդալ է նվաճել, հայտնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան։
«Հայաստանի հավաքականը Եվրոպայի գավաթի կիսաեզրափակիչ է մտնում 6 մարզիկով` ապահովելով նույնքան մեդալ։ Կիսաեզրափակիչի հերթական ուղեգիրը նվաճեց Ռուսլան Ասլիկյանը, որը շատ մեծ առավելությքմբ հաղթեց սլովակ Տիբոր Կատոնային»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 11-ին հայտնել էինք, որ Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ Արթուր Բազեյանը (57 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ) դուրս են եկել Եվրոպայի գավաթի կիսաեզրափակիչ՝ ապահովելով բրոնզե մեդալներ։
Եվրոպայի բռնցքամարտի գավաթի խաղարկությունը տեղի է ունենում հոկտեմբերի 8-ից 14-ը: