Ադրբեջանը ցանկացած պահի կարող է չեղարկել Հայաստանի հետ հնարավոր համաձայնագիրը։ Այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵՏՄ ինստիտուտի տնօրեն, ռուս քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը։
«Հայաստանի ղեկավարությունը նախաձեռնություն է ցուցաբերում ամենատարբեր հարցերի վերաբերյալ. եվրոպական կառույցները, Մինսկի խմբի ներկայացուցիչների մեծ մասը Հայաստանին «քթից են բերում», համապատասխանաբար, Ադրբեջանը դրան ուշադիր հետևում է, իսկ Ռուսաստանը դրան գործնականում չի մասնակցում, կամ սառը կերպով պաշտպանում է Փաշինյանի գործողությունները», – նշել է նա: Նրա խոսքով՝ սահմանների վերաբերյալ համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, այն մինիմալն է, որին հասնելու է Երևանը։
«Այդ համաձայնագիրը ոչինչ չի նշանակում։ Այն կարևոր է Հայաստանի ղեկավարության համար, որպեսզի իրավիճակն ընդհանուր առմամբ ինչ-որ կերպ կայունացնի, որոշակի համաձայնություն ստանալով Ադրբեջանի կողմից, որ նա այլևս էքսպանսիա չի իրականացնի, ինչը Հայաստանի կառավարությունը ձևակերպելու է, թե հասել է խաղաղության և ինչ-որ կերպ իրեն ապահովագրել է: Բայց Ադրբեջանը ցանկացած պահի կարող է այդ համաձայնությունները չեղարկել, հենց որ սահմանին ինչ-որ քայլեր հրահրելու ցանկություն առաջանա», – նշել է Լեպեխինը։
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք
Ադրբեջանը ցանկացած պահի կարող է չեղարկել Հայաստանի հետ համաձայնագիրը. ռուս քաղաքագետ
31 мая 202231 мая 2022
21
1 мин