Найти тему
Armenia Today

Սամբիստ Մեսրոպ Նիկոյանը հաղթել է ադրբեջանցուն ու դարձել աշխարհի չեմպիոն

Հունաստանում ընթացող պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում հայ սամբիստ Մեսրոպ Նիկոյանը դարձել է հաղթող: Առաջնության երկու օրվա ընթացքում Սալոնիկում մեր տղաները նվաճել են 4 տարբեր  մեդալներ: Այս մասին հայտնում է  «Հայաստանի Հանրապետությունը»: Նիկոյանը եզրափակիչում առավելության էր հասել ռուսաստանցի Ազամատ Բիևի նկատմամբ: Իսկ ոսկե մեդալի համար մենամարտում հայ սամբիստը հաղթել է ադրբեջանցի Ռովշան Նովրուզովին։ Ավագ ընկերոջ հաջողության կրկնությանը մոտ էր Դավիթ Հարությունյանը (ավելի քան 98 կգ), որը վճռորոշ գոտեմարտում զիջել է ռուս սամբիստ Իվան Շավոլինին: Մինչև 58 կգ քաշային կարգում առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել Դավիթ Հովսեփյանը և Աշիկ Անդրեյանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք

Հայաստանի նորությունները Telegram-ում

#Սամբո #Հայաստան #Հաղթանակ