Ինչպե՞ս խոսել հոգեկան առողջության մասին
Հոգեկան առողջությունը մեր բարեկեցության նույնքան անբաժան մաս է, որքան ֆիզիկական առողջությունը։ Թերեւս վերոգրյալ ապացուցելի պնդումը հանրայնացնելը կարող էր մասամբ անհարկի դարձնել այս հոդվածը, եկեք համարենք, որ այն մասնակիորեն հենց այդ նպատակին է ծառայում։ Ի՞նչ է հոգեկան առողջությունը, եւ ի՞նչ չէ Հոգեկան առողջությունը ներառում է հուզական, հոգեբանական եւ սոցիալական բարօրությունը, անդրադառնալով նրա վրա, թե ինչպես ենք մտածում, զգում եւ գործում` կանխորոշելով այն, թե ինչպես ենք կարգավորում սթրեսը, ...