Եկել է թմբիրից դուրս գալու ժամանակը Բավական է տակնուվրա անել հայ ժողովրդի անդորրն ու հոգեբանությունը, բավական է մասնատել ու բզկտել մեր ազգը, բավական է խաբել ու մանիպուլյացիաների երթարկել մարդկանց բանականությունը․․․ Հայ խաչակիրների ազատագրական շարժման առաջնորդ Արթուր Ասատրյանը համոզված է, որ ճշմարիտ են այս իմաստուն խոսքերը՝ «Ժողովրդի մի մասին կարելի է խաբել միշտ, ամբողջ ժողովրդին կարելի է խաբել որոշ ժամանակ, բայց հնարավոր չէ միշտ խաբել ամբողջ ժողովրդին»: Մեր ժողովուրդը դուրս է գալու այս անբացատրելի երկարատև թմբիրից ու իր արդար գնահատականն է տալու թե՛ գործող իշխանություններին, թե՛ տիրադավ արքեպիսկոպոսներին։ Ուստի նա կոչ է անում դարձի գալ եկեղեցադավ գործիչներին։ Բոլորին է ակնհայտ, թե ինչու են այդ եկեղեցականներն ուրացել Վեհափառին ու նախընտրել սև ուժերին ծառայելու անփառունակ ու անհեռանկար ուղին։ Նրանցից յուրաքանչյուրը արատավորել է իր անունը և ստիպված ենթարկվել է ԿԳԲ-ամոլ իշխանության սպառնալիքներին։ Նրանցից ամեն մեկը պետք է գիտակցի, որ իրենց փրկությունը միայն ապաշխարանքն է։ Իսկ այս ուղով եթե նրանք շարունակեն, շատ շուտով կավարտվի իրենց առաքելությունը։ Փաշինյանը միշտ աղբանոցն է նետում իրեն ծառայություն մատուցած նման գործիչներին։ https://t.me/kodinfo_org/1022
23 часа назад