Արևախաչ
25.07.1897
Խանասորի Արշավանքը 1896-ի հունիսին,քուրդ Մազրիկ ցեղախումբը, սուլթան Աբդուլ Համիդի հրամանով, Վանի հայոց ինքնապաշտպանությունից հետո հարձակվել էր դեպի Պարսկաստան նահանջող անզեն մարտիկների վրա և կոտրել բոլորին։ Հետագայում,Նիկոլ Դումանը առաջարկեց ՀՅԴ-ի զորախմբին վրեժխնդրություն կատարել և կազմակերպել արշավ դեպի Խանասոր։ 1897 թ. հուլիսի 25-ի արշալույսին 253 ֆիդայիներ Նիկոլ Դումանի,Խանասորա Վարդանի և Հովսեփ Արղությանի գլխավորությամբ անակնկալորեն հարձակվեցին քրդական Մազրիկ ցեղի վրա։ Հայ մարտիկներին հաջողվեց...
24.07.1971
Գրիգոր Ալբերտի Առստամյան Ազատամարտիկ: Ծնվել է Արցախի Ստեփանակերտ քաղաքում: 1991թ զինվորագրվել է ԼՂՀ 2-րդ վաշտին: ԼՂՀ 71-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակի կազմում մասնակցել է Կրկժանի, Ասկերանի, Շուշիի, Լաչինի, Աղդամի, Մարտակերտի, Մարտունիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Աչքի է ընկել Չլդրան գյուղի ազատագրման ժամանակ և Ասկերանի մոտ ռազմավար է վերցրել 1 զրահամեքենա: Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով,«Շուշիի ազատագրման համար», «Արիության համար» մեդալներով։ Григор Альбертович Арстамян Борец за свободу...
22.07.1965
Արշավիր Սուրենի Ղարամյան Պետական և ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս: Ծնվել է Արցախի Ակնաղբյուր գյուղում: 1991 թ. կազմավորել է կամավորական ջոկատ: 1991–1994թթ մասնակցել է Մարտունիի, Շուշիի, Լաչինի, Ասկերանի, Մարտակերտի, Աղդամի, Քարվաճառի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանների շքանշաններով, «Ոսկե արծիվ» շքանշանով, « Շուշիի ազատագրման համար», «Մարշալ Բաղրամյան»,«Դրաստամատ Կանայան» և այլ մեդալներով: Аршавир Суренович Гарамян Государственный и военный деятель, генерал-лейтенант, герой Арцаха...
21.07.1922
ՀՅԴ «Նեմեսիս գործողության» շրջանակում՝ Թիֆլիսում հայ վրիժառուներ Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար, «Միություն և առաջադիմություն» կուսակցության պատգամավոր, հայերի ցեղասպանութան գլխավոր կազմակերպիչ ջեմալ փաշային, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում։ Այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը։ Ընկեր ջան գինի...
