Արևախաչ
17.08.2000
Սլավիկ Արարատի Ազարյան Ժամկետային զինծառայող։ Ծնվել է ՀՀ Տավուշի մարզի, Զորական գյուղում։ Բուհական ուսումը կիսատ թողնելով 2019թ զորակոչվել է բանակ։ Ծառայել է Էջմիածնի սակրավորային զորամասում, հետո տեղափոխվել Մեղրի։ Պատերազմի օրերին տեղափոխվել է Արցախ։ Մարտեր է մծել Հադրութում, Ջրականում։ Այստեղ էլ զոհվել է՝ հոկտեմբերի 9-ին, 18 զինակիցների հետ միասին։ Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Славик Араратович Азарян Солдат-срочник...
15.08.1968
Վազգեն Բորիկի Ազիզյան Հայ ազատամարտիկ, հրամանատար։ 1986-1988 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1988-1994 թվականներին կամավորական ջոկատի, Մարտունու ՊՇ ստորաբաժանումների (3-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատար) կազմերում մասնակցել է Մարտունիի, Մարտակերտի, Հադրութի, Ակնաի, Վարանդաի, Հորադիզի, Քաշաթաղի, Քաշունքի(Սանասար), Ջրականի, Քարվաճառի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Вазген Борикович Азизян Армянский борец за свободу...
14.08.2000
Արեգ Արտակի Ադուրյան Բուժակ՝ Կրտսեր սերժանտ։ Ծնվել է ՀՀ Երևան քաղաքում։ Հոկտեմբերի 19-ի Այգեհովիտի մարտերում, գիշերը արկերի պայթյունների տակ տարհանել, ցավազրկել և առաջին բուժօգնուգթյուն է ցուցաբերել ծառայակիցներին։ Զոհվել է 19.10.2020թ հերթահան ծառայակցին օգնություն հասցնելիս։ Պարգևատրվել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի մեդալով։ Անկախությունը անվճար չէ, այն արժե օրական մեկ զինոր։ Арег Артакович Адурян Фельдшер: младший сержант...
