Найти в Дзене
27.06.1993
Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը ազատագրեցին Մարտակերտ քաղաքը։ Во время Арцахской освободительной войны армянские вооруженные силы освободили город Мартакерт. Արևախաչ
12 часов назад
26.06.1970
Հասմիկ Բախշիի Բաղդասարյան Ազատամարտիկ, բուժքույր: Ծնվել է Արցախի Շուշի քաղաքում: 1989թ. ավարտել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը: 1989–1994թթ տարբեր կամավորական ջոկատների կազմերում մասնակցել է Շուշիի ազատագրմանը, Ասկերանի, Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Շուշիի ազատագրման համար» և «Արիության համար» մեդալով: Асмик Бахшиевна Багдасарян Борец за свободу, медсестра...
1 день назад
25.06.1882
Լևոն Աբգարի Օրբելի -հայ ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից է։ ԽՍՀՄ ԳԱ (1935), ՀԽՍՀ ԳԱ (1943), ԽՍՀՄ ԲԳԱ (1944) ակադեմիկոս, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1934), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945), բժշկական ծառայության գեներալ-գնդապետ։ Леон Абгарович Орбели -Армянский...
2 дня назад
25.06.2001
Ռուբեն Կարենի Համբարձումյան Արցախի Հանրապետության ՊԲ՝ Սերժանտ, Հրետանավոր Ծնվել է ՀՀ Երևան քաղաքում։ Ավարտել է թիվ 35 դպրոցը, ընդունվել ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ։ 2020թ պատերազմին ճշգրիտ հաշվարկներով ոչնչացրել թշնամուն: Կոնտուզիայից ապաքինվելով վերադարձել է ռազմաճակատ։ Զոհվել է հանուն Հայրենիքի հոկտեմբերի 22-ին՝ Մարտունիում։ Պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Рубен Каренович Амбардзумян Армия обороны Республики Арцах: сержант, артиллерист Родился в Ереване, РА...
2 дня назад
24.06.444
Շահապիվանի եկեղեցական ժողով Հայոց եկեղեցու ազգային-եկեղեցական ժողով։ Գումարվել է 444 թ.՝ Նորաբեր տոնի օրը՝ հունիսի 24-ին, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ծաղկոտն գավառի Շահապիվան ավանում՝ Հայոց թագավորների բանակատեղիում, Հովսեփ Ա Հողոցմեցու կաթողիկոսության և Վասակ Սյունու մարզպանության օրոք։ Ժողովին մասնակցել են 40 եպիսկոպոսներ, վանականներ, երեցներ, սարկավագներ, նախարարներ, ազատներ և շինականներ, «որք էին նախանձախնդիր աւրինաց...
3 дня назад
24.06.1992
Հարություն Սերգոյի Թավադյան Հետախույզ-դիպուկահար։ Ծնվել է Արցախի Մարտակերտ քաղաքում։ Ծառայել է Մարտակերտում, հատուկ նշանակության վաշտում մասնակցել է ապրիլյան քառորյա մարտերին։ Պատերազմի առաջին օրվանից միացել է Թալիշի և Մատաղիսի պաշտպանական մարտերին։ Զոհվել է հոկտեմբերի 13-ին Մատաղիսում փրկելով զինակիցների կյանքը։ Հետմահու պարգևատրվել է Արցախի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Арутюн Сергоевич Тавадян Разведчик-снайпер...
3 дня назад
23.06.1957
Վլադիկ Ալբերտի Առստամյան Ազատամարտիկ-հրամանատար: Ծնվել է Արցախի Գիշի գյուղում: 1975-1977թթ.՝ ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ- ում: 1977–1988թթ ապրել և աշխատել է Երևանում: 1988–1994թթ կամավորական ջոկատի, Մարտունիի ՊՇ ստորաբաժանումների (վաշտի հրամանատար) կազմերում մասնակցել է Մարտունիի շրջանի ինքնապաշտպանական և Մարզիլուի, Մինջևանի, Ժդանովի, Հորադիզի, Յուսուֆջանլուի, Ամիրանլարի, Միրբաշիրի ազատագրական մարտերին: Պարգևատրվել է ԼՂՀ Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Владик Альбертович Арстамян Борец за свободу-полководец...
4 дня назад
22.06.1968
Սանասար Գուրգենի Ծատուրյան Ազատամարտիկ-հրամանատար: Ծնվել է Արցախի Խանաբադ գյուղում: 1990–1992թթ` Խանաբադի կամավորական ջոկատի հրամանատար, 1992-ից` Ասկերանի ՊՇ-ի հրամանատարի տեղակալ: 1990–1993թթ մասնակցել է Ասկերանի շրջանի բնակավայրերի ինքնապաշտպանական, Աղդամի ազատագրական մարտերին, եղել է մարտական գործողություններից մեկի հրամանատարը: Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Санасар Гургенович Цатурян Борец за свободу-полководец...
5 дней назад
22.06.1838
Բացվել է Շուշիի թեմական հոգևոր դպրոցը: Դասավանդվել են հայոց լեզու, ռուսաց լեզու, պարսկերեն, թվաբանություն, կրոն, պատմություն և երգեցողություն։ Այնտեղ սովորել են Արամ Մանուկյան, Արշակ Աթայան, Բախշի Իշխանյան, Գարեգին Ա Հովսեփյան, Գրիգոր Ներսիսյան, Լեո, Հակոբ Խանլարյան, Հակոբ Հովհաննիսյան, Մուրացան, Նիկոլ Դուման, Սողոմոն Մելիք-Շահնազարյանց, Ստեփան Աղաջանյան, Վաղարշ Վաղարշյան, Վարդան Աբովյան, Տմբլաչի Խաչան, Վանա Իշխան և այլն։ Открылось Шушинское епархиальное духовное училище...
5 дней назад
21.06.1936
Սերգեյ Սեդրակի Առաքելյան Ազատամարտիկ-հրամանատար: Ծնվել է ՀՀ Քուչակ գյուղում: 1980-1983թթ.՝ դասավանդել է Ալժիրի ռազմական ակադեմիայում: 1983–1987թթ.` դասավանդել է Խմելնիցկիի բարձրագույն ռազմական ուսումնարանում: «Հատուկ գնդի» ստեղծման նախաձեռնողներից է և առաջին հրամանատարը: Մասնակցել է ՀՀ սահմանամերձ և ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի, Լաչինի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով: Сергей Седракович Аракелян Борец за свободу-полководец...
6 дней назад
20.06.1971
Տիրան Վազգենի Խաչատրյան Ծնվել է Հայաստանի Հանրապետության Պռոշյան գյուղում: 1989թ Պռոշյանի կամավորական ջոկատի կազմում մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի շրջանի գյուղերի ինքնապաշտպանությանը: 1991–1994թթ Պռոշյանի ԿՋ, ապա Շուշիի առանձնակի գումարտակի կազմերում մասնակցել է Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Կուբաթլուի, Ֆիզուլիի, Զանգելանի, Քարվաճառի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ 2020թ.՝ ստացել է Ազգային հերոսի կոչում: Тиран Вазгенович Хачатрян Родился в селе Прошян Республики Армения...
1 неделю назад
19.06.1920
թուրքերի հերթական պարտությունից հետո ադրբեջանում հրաման էր իջեցվել «Պետք է ոչնչացնել հայերին՝ իրենց դիակների վրայով հասնելով մեր նպատակներին։ Ոչ մեկին մի խղճացեք և հավատարմորեն կատարեք ձեզ տրված հրահանգները» , որը կատարելու համար։ Նեմեսիս գործողության շրջանակներում Արամ Երկանյանը սատկացրեց ադրբեջանի նախկին վարչապետ ֆաթալի խան խոյսկիին և վիրաորեց խան մահմադովին՝ Բագվի «մուսավաթ» կուսակցության հիմնադրին։...
1 неделю назад