Найти в Дзене
6.1.1956
Վլադիմիր Եղիշի Կարապետյան Ռազմական գործիչ, ԽՍՀՄ ԶՈՒ գնդապետ: Ծնվել է ՀՀ Սևան քաղաքում: 1979-1991թթ.՝ ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ սահմանապահ զորամասում: 1992թ.-ի հունվարից` սահմանապահ N գնդի հրամանատար: 1992-ից մասնակցել է ՀՀ սահմանամերձ և ԼՂՀ Շահումյանի, Շուշիի, Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով: Владимир Егишевич Карапетян Военный деятель, полковник ВС СССР...
20 часов назад
5.1.1971
Անդրանիկ Շամիրի Ղահրամանյան Ազատամարտիկ։ Ծնվել է Արցախի Ղուզե Ճարտար գյուղում: 1989–1993-ին կամավորական ջոկատի, Մարտունիի ՊՇ ստորաբաժանումների կազմերում մասնակցել է Վերին Վեյսալուի, Ալիբալիի, Շարքարի, «Ուրյանա լեռան» դիրքերի, Ալիխանլիի, Ֆիզուլիի և այլ բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Андраник Шамирович Каграманян Борец за свободу...
1 день назад
4.1.1962
Վալերի Ռիկոյի Բաղրամյան Ծնվել է Սումգայիթ քաղաքում: 1991–1994-ին Ստեփանակերտի «Մայիս», սումգայիթցիների «Վրեժ» կամավորական ջոկատների և Ասկերանի ՊՇ ստորաբաժանումների (դասակի հրամանատարի տեղակալ, ապա` հրամանատար) կազմերում մասնակցել է Ասկերանի (Մալիբեկլու, Ղուշչիլար, Խոջալու), Մարտակերտի (Մաղավուզ, Հարությունագոմեր) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Валерий Рикоевич Баграмян Родился в городе Сумгаит...
2 дня назад
2.1.1952
Շահեն Զինավորի Մեղրյան Արցախյան ազատամարտի մասնակից, հրամանատար: 1990թ անդամագրվել է ՀՅԴ կուսակցությանը։ 1992 թվականի հունիսի 13-ին բռնի տեղահանումից հետո, Շահենը կարողացավ Հաթերք գյուղում իր շուրջը հավաքել 25 կամավորներից բաղկացած խումբ, որի գլուխ անցած նա ներթափանցեց թշնամու թիկունքը։ Այդպես սկսվեց պարտիզանական շարժումը ԼՂՀ հյուսիսային մասում։ Նրանց անմիջական օգնությամբ ազատագրվեցին Մարտակերտի մի շարք գյուղեր՝ Հաթերքը, Ակնաբերդը, Մատաղիսը, Տոնաշենը, Դաստագիրը, Սարսանգի ջրամբարը։ Шаген Зинаворович Мегрян Участник Освободительной войны Арцаха, командир...
4 дня назад
1.1.1902
Արշավիր Շիրակյան Հայ վրիժառու։ Կամավոր կերպով ներգրավվել է Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքական ղեկավարների ահաբեկման գործին («Նեմեսիս» գործողություն)։ 1921 թվականին Հռոմում ահաբեկել է 1915 թվականին Օսմանյան կայսրության մեծ վեզիր (վարչապետ) Սայիդ Հալիմ փաշային։ 1922 թվականի ապրիլի 17-ին Բեռլինում Արամ Երկանյանի հետ ոչնչացրել է Բեհաեդդին Շաքիրին ու Ջեմալ Ազմիին։ Аршавир Ширакян Армянский мститель...
4 дня назад
1.1.1956
Վալյա Միքայելի Պետրոսյան Ծնվել է Արցախի Առաջաձոր գյուղում: Ազատամարտիկ, բուժքույր: 1989–1994-ին մասնակցել է Մարտակերտի (Հոռաթաղ, Առաջաձոր, Մոխրաթաղ, Մաղավուզ, Մարտակերտ ) շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Валя Микаэловна Петросян Родилась в селе Арачадзор Арцаха...
5 дней назад
1.1.1960
Աշոտ Հրանտի Մինասյան ՀՀ պետական և ռազմական գործիչ։Սիսական ջոկատի հրամանատար։ ՀՀ ԶՈւ գնդապետ։ Արցախյան ազատամարտի մասնակից։ Պարգևատրվել է՝ Մարտական խաչ շքանշանով,արիության, Հայաստանին մատուցած ծառայություների համար,Անդրանիկ Օզանյան,Գարեգին Նժդեհ,Մարշալ Հ.Ք. Բաղրամյանի,Դրաստամատ Կանայան մեդալներով։ Ձերբակալվել է 14.11.2020թ. Զենք ձեռք բերելու, Հայաստնի ու Արցախի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար։ Ашот Грантович Минасян Государственный и военный деятель Республики Армения...
5 дней назад
1.1.1886
Գարեգին Նժդեհ (Գարեգին Առաքել Եղիշեի Տեր-Հարությունյան) Ծնվել է Նախիջևանի Կզնուտ գյուղում։ Ցարական բանակի սպա, Հայաստանի առաջին հանրապետության ռազմական և պետական գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ։ Լեհաստանի Հանրապետության առաջորդ, թուրքական և բոլշևիկյան զինված ուժերի դեմ ռազմական գործողությունների հրամանատար։ Պարգևատրվել է Բուլղարիայի՝ Արիության շքանշանով, Ռուսական կայսրության՝ Սուրբ Վլադիմիր, Սուրբ Աննա շքանշաններով, Սուրբ Գևորգի խաչով։ Բալկանական ժողովուրդնեդի հերոս։ Հայաստանի Հանրապետության...
6 дней назад
31.12.1955
Վիտյա Վորոշի Այվազյան Ծնվել է Հայաստանի Սպանդարյան գյուղում։ Արցախյան ազգային ազատագրական շարժման գործիչ: 1977թ. ավարտել է ԵՊՀ: 1989-ի հունվարի 7-ին ակտիվ քաղաքական և ազգային-ազատագրական պայքարի կոչերի համար ձերբակալվել է և շուրջ մեկ ամիս պահվել Նուբարաշենի բանտում: 1990թ.` ՀՀ ԳԽ պատգամավոր: 1996թ.` ՀՀ «Հայրենիք»շքանշանով , Հայաստանի ազգային հերոս։ Զոհվել Է դավադիր գնդակից, երբ Գեղազնիկ Միքայելյանի հետ գնացել Էր «Հայաստանի ազգային բանակի» շտաբ՝ զինական միասնության բանակցություններ վարելու: Витя Ворошевич Айвазян Он родился в селе Спандарян, Армения...
1 неделю назад
30.12.1965
Սոս Շահենի Գասպարյան Ազատամարտիկ-հրամանատար: Ծնվել է Արցախի Մարտունիի շրջանի Սոս գյուղում: 1988թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1984-1986թթ.՝ ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում: 1988-1990թթ.՝ աշխատել է Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանի Սոսի մասնաճյուղում: 1989–1993-ին կամավորական ջոկատի, Մարտունիի ՊՇ ստորաբաժանումների (գումարտակի հրամանատար) կազմերում մասնակցել է գյուղի ինքնապաշտպանությանը, Ամարասի ձորակի, «Ուղտի մեջք» դիրքերի ազատագրական մարտերին: Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ»...
1 неделю назад
29.12.1980
Երկու պայթյուն Մադրիդում շվեյցարական «Սուիս Էյր» և ամերիկյան TWA օդանավային ընկերությունների գրասենյակների դիմաց։Առաջին պայթյունից վիրավորվում է իսպանացի լրագրող Խոսե Անտոնիո Կուրիարանը,որը սկսում է հետաքրքրվել ՀԱՀԳԲ-ով և հայ Դատով և 2 տարի անց հրատարակում է հայության մասին իր հռչակավոր «Լա Պոմպա» իսպաներեն գիրքը։Այն մեծ տիրաժներով սպառվում է Իսպանիայում և Լատինական Ամերիկայում։ Գրքում պատմվում է Հայ Դատի մասին։ՀԱՀԳԲ-ին մոտ կանգնած «3 Հոկտոմբեր Կազմակերպություն»-ը ստանձնում է գործողությունների պատասխանատվությունը։...
1 неделю назад