21.04.1965
Թաթուլ Ժորժիկի Կրպեյան Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս։ ՀՅԴ անդամ։ Արցախյան ազատամարտի մասնակից։ Կրպեյանը եղել է Գետաշենի ինքնապաշտպանության հրամանատարն ընդդեմ ադրբեջանական ՕՄՕՆ-ի զինված հարձակումների։ 1990 թվականի ապրիլի 30-ին՝ «Օղակ» ռազմական գործողության սանձազերծման օրը գերի վերցնելով 17 խորհրդային զինվորականների, մեկ ադրբեջանցի ուղեկցորդի և խորհրդային բանակի գնդապետ Մաշկովին՝ Թաթուլ Կրպեյանը նրանից վերցրել է խորհրդային բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի համատեղ իրականացրած «Օղակ» ռազմական գործողության...