Արևախաչ
04.07.1966
Սամվել Ռոմիկի Կարապետյան Ազատամարտիկ-հրամանատար: Ծնվել է ՀՀ Արագածոտնի՝ Արեգ գյուղում: Ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ ՀՅԴ կուսակցության անդամ։ 1990թ իր կազմավորած ջոկատի հետ մեկնել է Արցախ: Բերդաձորի ինքնապաշտպանության ժամանակ ձերբակալվել է խորհրդային զինվորականների կողմից և մեկ ամիս պահվել Շուշիի բանտում: Մասնակցել է Շահումյանի, Շուշիի, Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման համար», ՀՀ «Արիություն» մեդալներով: Самвел Ромикович Карапетян Борец за свободу-полководец...
02.07.1996
Սամվել Հարությունի Մանասերյան Սահմանապահ զորքերի լեյտենանտ։ Ծնվել է ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ քաղաքում։ Եղել է կարատեի Հայաստանի և Եվրոպաի փոխչեմպիոն։ Սովորել է Կալինինգրադի Անվտանգության դաշնային ծառայության ինստիտուտում։ Քառասունչորսօրյա պատերազմ (2020) ծառայել է Սահմանապահ զորքերում՝ որպես հրամանատար, քաջաբար կռվել Ջրականում։ Քաջաբար ընկել հոկտեմբերի 15-ին։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Самвел Арутюнович Манасерян Лейтенант пограничных войск...
30.06.1994
Արմեն Լևոնի Հովհաննիսյան Արցախի Հանրապետության ՊԲ-ի կրտսեր սերժանտ, «Արիության համար» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի հետմահու մեդալակիր։ 2014թ. հունվարի 19-20-ի գիշերը՝ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում արձանագրվել են հակառակորդի ԴՀԽ ներթափանցման փորձեր։ Արմենը նկատել է դիվերսանտներին, զգուշացրել զինակիցներին և սկսել դիմադրությունը։ Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում նա չի ընկրկել և շարունակել է մարտը։ Армен...
