Найти в Дзене
05.03.1948
Վալերի Արմենակի Ղամբարյան Ծնվել է Արցախի Չայլու գյուղում: 1976թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1973-1975թթ.՝ ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում: 1988թ. զինվորագրվել է Արցախյան ազատագրական շարժմանը: 1990թ Չայլուում ստեղծել է առաջին ինքնապաշտպանական ջոկատը: Լ. Ազգալդյանի հետ կազմավորել է մարտական խմբեր: 1990-1991թթ մասնակցել է ԼՂՀ Շահումյանի, Մարտակերտի շրջանների և Գետաշենի ենթաշրջանի գյուղերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Валерий Арменакович Гамбарян Родился в селе Чайлу Арцаха...
33 минуты назад
05.03.2001
Կարեն Արմենի Մելիքսեթյան ԱՀ Պաշտպանության բանակի Ժամկետային զինծառայող՝ Սերժանտ։ Սեպտեմբերի 27-ից Մասնակցել է Արցախյան մարտերին։ Զոհվել է հոկտեմբերի 31-ին, Մարտունին պաշտպանելիս։ Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Карен Арменович Меликсетян Военнослужащий Армии обороны Арцаха, сержант...
1 час назад
05.03.1959
Վազգեն Զավենի Սարգսյան Հայազգի ռազմական և քաղաքական գործիչ,գրող,Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարար,ՀՀ վարչապետ։ 1990թ Սարգսյանը դարձել էր Հայոց համազգային շարժման առաջնորդներից մեկը։ Իր նախաձեռնությամբ հիմնադրվել են «Երկրապահ» կամավորականների ջոկատները։ 1992թ օգոստոսը 15-ին Սարգսյանը կոչ արեց հայ տղամարդկանց՝ կամավորագրվել զինված ուժերում և հետ մղել Ադրբեջանի գրոհները Արցախում։ Սպանվել է հայի ձեռքով՝ հոկտեմբերի 29-ին ԱԺ դահլիճում։ Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Ազգային հերոս» շքանշաններով։...
10 часов назад
04.03.1972
Հենրիկ Լյուդվիգի Արզումանյան Ծնվել է Արցախի Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 դպրոցը։ 18 տարին չլրացած ստիպված զենք է վերցրել, հայրենի տունը պաշտպանելու համար։ Զոհվել է ծննդյան օրը 1993 թվականին։ Պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» և ՀՀ «Արիության» մեդալներով։ Генрих Людвигович Арзуманян Родился в городе Степанакерт Арцаха...
1 день назад
03.03.1973
Արտակ Ժորայի Ավետիսյան Ազատամարտիկ-հրամանատար, տանկիստ: Ծնվել է ՀՀ Մարալիկ քաղաքում։ 1990թ. ավարտել է Մարալիկի երաժշտական դպրոցը: 1991-1992թթ.՝ աշխատել է Մարալիկի մշակույթի տանը: 1992-1994թթ մասնակցել է Գորիսի, Կապանի սահմանների ինքնապաշտպանական, Կուբաթլուի, Ջաբրայիլի, Ֆիզուլի-Հորադիզ ուղղության ազատագրական մարտերին: Ոչնչացրել է հակառակորդի 4 տանկ: Հետմահու պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով և «Արիություն» մեդալով: Артак Жораевич Аветисян Боец-полководец, танкист...
1 день назад
03.03.1967
Կարեն Յուրայի Իսախանյան Ծնվել է Արցախի Ստեփանակերտ քաղաքում: 1985-1987թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1992թ. հունվարի 28-ից ծառայության է անցել ԼՂՀ ՆԳՆ մարմիններում: Ուներ ներքին ծառայության շարքայինի կոչում: Որպես կամաորական մասնակցել է Արցախյխն ազատամարտին։ Մասնակցել Շբւշիի ազատագրմանը։ Զոհվել է 1993թ. ապրիլի 10-ին, Մարտակերտի շրջանի Ջանյաթաղ գյուղի դիրքերում: Պարգևատրվել է ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար» և «Արիության համար» մեդալով: Карен Юрьевич Исаханян Родился в городе Степанакерт Арцаха...
1 день назад
03.03.1993
Հայկ Ռուդիկի Գրիգորյան Ծնվել է Արգախի Գիշի գյուղում։ Արցախի ՊԲ հրետանավոր, լեյտենանտ։ Սովորել է Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմական վարժարանը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը։ 2016թ ապրիլի 2-ին հակառակորդի առաջխաղացումը կանգնեցնելու նպատակով , տանկի անձնակազմով՝ մի քանի անգամ ժորաշարժ է կատարել ու խոցել գրոհող թշնամուն, պատճառելով նրան կենդանի ուժի զգալի կորուստներ։ Զոհվել է մարտադաշտում։ Պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» և ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալներով։ Айк Рудикович Григорян Родился в селе Гиши Аргаха...
2 дня назад
02.03.1939
Արցախ Ասլանի Բունիաթյան Բժիշկ, վիրաբույժ, գրող: ՀՅԴ անդամ, Ղարաբաղյան շարժման մասնակից: 1992թ սկզբներից մինչև 1995թ նոյեմբերը Մարտակերտի շրջանի դաշտային հոսպիտալի կազմում որպես վիրաբույժ մասնակցել է մարտական գրեթե բոլոր գործողություններին։ Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: ՀՀ «Մխիթար Հերացի», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան» մեդալներով: Арцах Асланович Буниатян Врач, хирург, писатель...
3 дня назад
01.03.1937
Ջուլիետա Վայրիչի Գյունաշյան Ազատամարտիկ: 1982թ. ավարտել է Դոնի Ռոստովի երկաթուղային տրանսպորտի ինստիտուտը: 1988–1990-ին` «Հայոց ազգային բանակի» (ՀԱԲ) հրամանատարի տեղակալ: 1988–1994թթ ՀԱԲ-ի, ապա տարբեր կամավորական ջոկատների կազմերում մասնակցել է ՀՀ Արարատի, Վայքի, Գորիսի, Կապանի և ԼՂՀ Մարտակերտի, Հադրութի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Արցախ է առաքել սննդամթերք, հանդերձանք: «Մայրություն» ֆոնդի վարչության անդամ, «Հույս հայութուն» բարեգործական կազմակերպության հիմնադիր-նախագահ։ Джульета Вайричевна Гунашян Борец за свободу...
3 дня назад
01.03.1878
Արտակ Հակոբի Դարբինյան (Նորգեղցի Սախո) Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, լրագրող, հրապարակախոս: 1893թ. ավարտել է Վանի Թարգմանչաց վարժարանը: Սովորել է Էջմիածնի Գևորգյաև ճեմարանում: 1915թ.՝ մասնակցել է Վանի ինքնապաշտպանությանը: Գործել է ֆիդայիներ Սևքարեցի Սաքոյի, Վարդանի, Նիկոլ Դումանի հետ: 1922թ. որպես ռամկավար ազատական և ՀՅԴ կուսակցությունների պատվիրակ հանդիպել է Մյասնիկյանի, Խորհրդային Հայաստանի ղեկավարների և Գևորգ Ե կաթողիկոսի հետ՝ արևմտահայերի իրավունքների պաշտպանության պահանջով, սակայն...
3 дня назад
01.03.1942
Հեկտոր Ռուբենի Բաղյան (Բատյա) Ճարտարագետ, ազատամարտիկ: 1989–1992թթ Երևանի պոլիտեխնիկական, ճարտարապետաշինարարական, ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտների, պետական համալսարանի արցախահայ ուսանողներից կազմավորել է կամավորական ջոկատներ և գործուղել Արցախ: 1990–1994թթ մասնակցել է ՀՀ Արարատի, ԼՂՀ Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Բազմիցս վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել մարտադաշտ: Ազատամարտիկներին ապահովել է ռազմական գրականությամբ: Պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով։ Гектор Рубенович Багян (Батья) Инженер, борец за свободу...
4 дня назад
01.03.1967
Արսեն Ռաֆայելի Գաբրիելյան Ազատամարտիկ, կամաորական։ Ծնվել է Ռուսաստանի, Գորկու(Նիժնեգորոդսկի) մարզի, Արզամաս քաղաքում։ Արցախյան պայքարի առաջամարտիկ։ Մասնակցել է Շուշիի ազատագրմանը, ընկել հերոսի մահով։ Պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» և Շուշիի ազատագրման համար» մեդալներով։ Арсен Рафаэлович Габриелян Борец за свободу, доброволец...
4 дня назад