Անհարմար մարդիկ՝ անհարմար հարցերով։
Մեզ, համատարած, փորձում են սովորեցնել, թե ինչպես ազատվել անհարմար մարդկանից, ովքեր անհարմար հարցեր են բարձրացնում: Այդ տենդենցը՝ ազատվել այն ամենից, ինչն անհանգստություն է պատճառում, աստիճանաբար ավելի բուռն ընթացք է ստանում: Բազմաթիվ հոգեբաններ պնդում են, որ անհրաժեշտ է սահմանել անձնական սահմաններ և առաջնորդվել սեփական հարմարավետությամբ: Սովորաբար փորձում են սովորեցնել, թե ինչպես խուսափել անհարմար հարցերից, ինչպես ֆիլտրել շրջապատը անհարմար մարդկանցից կամ պատասխանել այնպես, որ դիմացինն այլևս չհամարձակվի...