ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՆԱԽԱՆՁԸ
Դուք երբեւէ նախանձե՞լ էք: Աւելի լաւ է ձեր պատասխանը «ՈՉ» լինի: Բոլոր զգացմունքներից նախանձն ամենատգեղ, անճոռնի ու հոգու համար կործանարար զգացմունքն է: Այն մարդու կեանքին վնաս է հասցնում, բարեկամներին ու ընկերներին գժտեցնում, մեզանում արթնացնում բնաւորութեան ամենավատ գծերը: Բայց ամենասարսափելին այն է, որ նախանձը մարդու հոգին ներսից է կրծում: Եւ այդ ամէնը միայն մի նպատակով՝ ընկերոջը կամ էլ բարեկամին նմանուելու փափագը բաւարարելու: Տասը տարի առաջ՝ երկու հազար հինգ թուականին, ես ընդունուեցի Հարվարդի համասլարան: Մէկ ակնթարթում սովորական կենսակերպս բոլորովին փոխուեց...