Մեռնելուց առաջ նախ պետք է ապրել
Մեռնելուց առաջ ապրել է պետք Իմ այս պատմության հերոսին` պայմանական կոչենք նրան Վիգեն, հանդիպել եմ տարիներ առաջ` հիվանդանոցային ծանր պայմաններում: Ծանոթներիցս մեկը պառկած էր Քանաքեռ-Զեյթուն հիվանդանոցում, քիմիաթերապիայի կուրս էր անցնում: Այդ օրը որոշել էի այցելել նրան: Ծանոթիս մոտ գնում-գալիս էին մյուս պալատի բուժվողները, կամ ինքն էր այցելում նրան: Չգիտեմ, հավանաբար կյանքի ու մահու հետ կռիվ տվող մարդկանց համար հոգեբանորեն հեշտ է լինում, երբ գիտակցում են, որ իրենք մենակ չեն այդ պայքարում, գուցե դա նրանց ուժ է տալիս: Վիգենը դրանցից մեկն էր: Նա 32 տարեկան էր, պայքարում էր երիկամի չարորակ ուռուցքի...