Ոչ մի զբոսաշրջիկ չի եկել Սեւանի սարսափելի վիճակի պատճառով. բնապահպան
«S.O.S Սեւան» նախաձեռնության անդամները արդեն դիմել են խորհրդարան՝ խնդրելով հանդես գալ Սեւանա լճից ջրառի դեմ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում նշեց «Էկոլուր» ՀԿ տնօրեն Ինգա Զարաֆյանը՝ Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ցույցի ժամանակ։ Ակցիայի մասնակիցները պահանջում են լճից լրացուցիչ ջրառի մասին կառավարության ներկայացրած օրինագիծը մերժել։ Զարաֆյանը պնդում է, որ իրենք ունեն այն բանի հաստատումը, որ հերթական ջրառը ոչ մի կերպ չի օգնելու Արարատի մարզի գյուղացիներին իրենց խնդիրների...