հայ խորհրդային կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ
Անտոն Սարգսի Մայիլյան (մարտի 16 (28), 1880[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 20, 1942, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ։ Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1930)։ Ընդհանուր կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, մասնագիտականը՝ Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում (1900-1904)։ Աշակերտել է Քրիստափոր Կարա-Մուրզային, Մակար Եկմալյանին, Ն. Կլենովսկուն, Ն. Նիկոլաևին։ Ղեկավարել է Բաքվի Հայարտան երաժշտական սեկցիան, կազմակերպել թատերական-երաժշտական ստուդիա, երգչախմբեր, համերգներ տվել Անդրկովկասի հայաշատ...