ԲԻՆԳՅՈԼ - Երբ բաց եղան գարնան կանաչ դռները, Քնար դառան աղբյուրները Բինգյոլի. Շարվեշարան անցան զուգված ուղտերը, Ցարս Էլ գնաց յայլաները Բրնգյոլի։ Անգին յարիս լույս երեսին կարոտ եմ, Նազուկ մեջքին, ծով-ծամերին կարոտ եմ, Քաղցր լեզվին, անուշ հոտին կարոտ եմ, Սև աչքերով Էն եղնիկին Բինգյոլի։ Պա՚ղ-պա՜ղ ջրեր, պապակ շուրթըս չի բացվի, Ծուփ-ծուփ ծաղկունք, լացող աչքս չի բացվի. Դեռ չտեսած յարիս,— սիրտս չի բացվի, Ի՛նձ ինչ, ավա՛ղ, բլբուլները Բինգյոլի։ Մոլորվել եմ, ճամփաներին ծանոթ չեմ, Բյուր լճերին, գետ ու քարին ծանոթ չեմ...
ՀԱՅԱԴԱՐԱՆ©️Official
Ժիրայր Հրայրի Անանյան - հայ դրամատուրգ
Ժիրայր Հրայրի Անանյան (Տեր-Անանյան) (հուլիսի 14, 1934, Բերդ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 24, 2004, Երևան, Հայաստան), հայ դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1980 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1957 թվականից։ Ծնվել է ՀԽՍՀ Շամշադինի շրջանի Բերդ ավանում (այժմ՝ քաղաք)։ 1952 թվականին ավարտել է Երևանի Միքայել Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցը, 1958 թվականին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմա-բանասիրական ֆակուլտետը։ 1959-1980 թվականներին աշխատել է ՀԽՍՀ հեռուստատեսության...
Ակսել Բակունց
Ակսել Բակունցը ձերբակալվում է 1936 թ. օգոստոսի 9-ին: Նրան մեղադրում են հակահեղափոխական, հակախորհրդային ու ազգայնամոլական գործունեության մեջ: Բանտում անցկացնում է գրեթե մեկ տարի, մինչ 1937 թ. հուլիս: Մեծ արձակագրի բանտային կյանքի մասին փոքրաթիվ հուշեր են պահպանվել: Ներկայացնում եմ Գուրգեն Մանուկյանի հուշերից մի հատված՝ Բակունցի բանտային կյանքի վերջին օրերի, Եղիշե Չարենցի ու գրականության նկատմամբ վերաբերմունքի ու արձակագրի մարդկային նկարագրի վերաբերյալ. «Բակունցը շատ կենսասեր էր, ապրել ու տեսնել էր...
