Найти в Дзене

https://t.me/kodinfo_org/960


Ընտրություններն Էջմիածնում ցույց տվեցին, որ իշխանությունն այլևս չի վայելում ժողովրդի ճնշող մեծամասնության համակրանքը։ Կիրառելով հազար ու մի լծակներ, գործածելով բոլոր իշխանական թույլատրելի ու անթույլատրելի գործիքակազմը՝ նրանք ստացան ընտրողների ընդհանուր թվի միայն 21,8 տոկոսի ձայները։

Իշխանության վերարտադրման միակ գրավականը մեծամասնության անտարբերությունն է․ որքան քիչ մարդ է մասնակցում ընտրություններին, դավաճանների վերընտրվելու շանսերն ավելանում են։ Դրա համար նրանք անընդհատ պղտորում են քաղաքական դաշտը, վարկաբեկում բոլորին և քաղաքական գործընթացներից վանում մարդկանց։

Բացի այդ, մեծ հարցեր են առաջացնում ընտրությունների կազմակերպչական հանգամանքները։ Արդեն կանոնավոր բնույթ է կրում հոսանքազրկումը քվեարկության ընթացքում, որի ժամանակ կատարվում են հիմնական կեղծարարությունները։

Ամեն դեպքում, ես շնորհավորում եմ Սևակ Խաչատրյանին, որ իրեն արժանապատիվ դրսևորեց իշխանությունների կազմակերպած կեղտոտ ընտրարշավի ընթացքում։ Եւ, իհարկե, խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ձայնը տվեցին ընդդիմադիր գործիչներին։

Այս ընտրություններից մենք ճիշտ դասեր քաղելու դեպքում հաջորդ տարի համապետական ընտրություններում կկարողանանք կանխարգելել նիկոլիզմի վերարտադրությունը Հայաստանում և վերադարձնենլ մեր երկիրն իր զարգացման բնականոն հունին։
https://t.
1 минута