1609 подписчиков
Մարդ, որ դավաճանել է սեփական եղբոր հիշատակը, մարդ, որ ուրանում է կնքահայրության ու մկրտության սուրբ խորհուրդը, ցանկանում է գալ ու իշխել Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում։ Նրանք արդեն շտապում են իրենց մանր ու ճղճիմ առևտուրը սկսել՝ մի անփառունակ սրճարանը փոխարինելով մյուսով։
Այս մարդիկ այնքան են կտրված ազգային գաղափարներից ու հոգևոր արժեքներից, որ պատրաստ են սուրբ Էջմիածինը այլանդակել ու բացառել այն նախագծերը, որ կարող են աշխարհի հնագույն հոգևոր կենտրոնի վերածնունդն ապահովել ու այն դարձնել միջազգային տուրիստական կենտրոններից մեկը։
Հուսով եմ, որ Վաղարշապատի իմ հայրենակիցները ճիշտ ընտրություն կանեն ու կբացառեն նման մարդկանց ընտրվելու հնարավորությունը։
Около минуты
5 ноября