1603 подписчика
Մի պիտակավորեք Սրբազան շարժումը
Մեր Հայրենիքը հայտնվել է ծանրագույն իրավիճակում ապաշնորհ ու հայրենադավ կառավարման արդյունքում։ Հեշտ լուծումներ չեն մնացել։
Բագրատ սրբազանը առաջարկում է ելք այս մութ հանգրվանից։ Դրա համար պետք է ամեն մեկս մեր լուման ներդնենք, մասնակցենք չարի և ստի ծառաների հեռացման նվիրական գործին։
Եթե դուք չեք մասնակցում, դուք օգնում եք այս իրադրության երկարաձգմանը, այսինքն` ճգնաժամի խորացմանը։
Իսկ ձեր պասիվությունն արդարացնելու համար դուք պիտակավորում եք Բագրատ սրբազանին ու նրա նախաձեռնած ազգանվեր շարժումը։ Դուք դրանով կրկնակի հանցանք եք գործում նախ և առաջ մեր Հայրենիքի հանդեպ։
Գուցե դա ձեզ հետո կներվի, բայց ձեր գալիք մեղանչանքի չափաբաժինը դուք հիմա բազմապատկում եք։
Около минуты
16 июня 2024